Նախապայմաններ

ից հանձնել։

Եթե անձը ունի վարորդական իրավունքի վկակայական, ապա նոր կարգ ավելացնելու համար կարող է չհանձնել տեսական քննություն ու միանգամից անցնել գործնական քննության։

Սակայն D կարգի վկայական ստանալու համար, անձը պետք է հանձնի և տեսական և գործնական քննություն՝ անկախ վկայականի առկայությունից։

Վճարը

Գործնական քննությն համար պետք է վճարել 13000 ՀՀ դրամ։

«B», «B1», «BE», «C», «CE», «C1», «C1E», «D», «DE», «D1» և «D1E» կարգերի ու ենթակարգերի տրանսպորտային միջոց վարելու հմտությունները ու վարքագիծը քննությունների միջոցով ստուգելու ժամանակ վարորդի թեկնածուները պետք է ցույց տան, որ կարող են անվտանգ վարել՝ բավարարելով հետևյալ պահանջները՝

1) նախապատրաստվել  երթևեկությունը սկսելուն (hարմարեցնել նստատեղն այնպես, որ ստացվի ճիշտ նստած դիրք, hարմարեցնել հետին տեսանելիության հայելիները, ամրագոտիները, գլխակալները (առկայության դեպքում), ստուգել, թե արդյոք դռները փակ են, ստուգել անվադողերի, ղեկանիվի, արգելակների, հեղուկների (օրինակ՝ շարժիչի յուղը, սառեցնող հեղուկը, դիմապակին լվանալու հեղուկը), լույսերի, անդրադարձիչների, ուղղության ցուցիչների և ձայնային ազդանշանման սարքի վիճակը: Տրանսպորտային միջոցի բեռնային բեռնախցիկի դռները, սրահի փակված լինելը, կապակցման մեխանիզմները, արգելակը և էլեկտրական միացումները (միայն «BE» կարգերի համար): Ստուգել ուժեղացմամբ արգելակման և ղեկավարման համակարգերը, ստուգել անիվների, անիվների պնդօղակների, անվածածկոցների, հողմապակու, ապակեմաքրիչների վիճակը, ստուգել օդի ճնշումը, խտացված օդի բալոնները և օդաճնշական կախոցները, ստուգել տրանսպորտային միջոցի բեռնային բեռնախցիկի դռները, սրահի փակված լինելը (առկայության դեպքում), ստուգել կապակցման մեխանիզմները, ինչպես նաև արգելակը և էլեկտրական միացումները (միայն «CE», «C1E», «DE», «D1E» կարգերի ու ենթակարգերի համար)),

2) սկսել երթևեկությունը (գործարկել շարժիչը, անջատել կայանման արգելակը, միացնել թարթիչը, առանց շարժիչը հանգցնելու սահուն սկսել երթևեկությունը),

3) երթևեկելը՝ կայանելուց, ճանապարհից դուրս գալուց հետո, երթևեկելն ուղիղ ճանապարհներով, այդ թվում՝ փակ տարածքներում, երթևեկելը ճանապարհի ոլորաններով, խաչմերուկները հատելը՝ ճանապարհների հատումներին և միացումներին հասնելն ու դրանք հատելը,

4) առանց շարժիչը հանգցնելու, 20 սմ-ից ոչ ավելի հետ գլորում թույլ տալով սահուն շարժվելով սկսել երթևեկությունը վերելքի վրա,   

5) սահմանափակ լայնությամբ տեղամասում առանց շարժիչը հանգցնելու և սահմանափակ լայնությամբ տեղամասի սահմանագծից դուրս գալու հետին փոխանցման մեկանգամյա միացումով կատարել հետադարձ,

6) կատարել երթևեկույան գոտիների փոփոխություն,

7) վազանցը (անցնելը)` տրանսպորտային մյուս միջոցներին վազանցելը (հնարավորության դեպքում), խոչընդոտների, օրինակ` կայանած մեքենաների կողքով վարելը,

8) կատարել շրջադարձ,

9) կատարել հետադարձ,

10) կանգնեցնել ավտոմոբիլը (միացնել թարթիչը, հանգցնել շարժիչը, կայանման արգելակ, փոխանցման տուփի լծակ):